«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 2013-09-25ՄԱԿ-Ի ՏԵՍՈՒՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՍԻՐԻԱՄԱԿ-ի միջազգային տեսուչները սեպտեմբերի 25-ին Սիրիա կվերադառնան քիմիական զենքի օգտագործման դեպքերի քննությունը շարունակելու: Այդ մասին երեկ հաղորդեց Ֆրանսպրես գործակալությունըՙ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրներ: «Մենք գոհ ենք, որ ՄԱԿ-ի տեսուչներին վերադարձնելու մեր հետեւողական կոչերը արձագանք գտան: ՄԱԿ-ի փորձագետների խումբը Դամասկոս կմեկնի սեպտեմբերի 25-ին», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: https://www.archive.azg.am/AM/2013092505 © AZG Daily, 2008 |