«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 2013-10-18ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆՏնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում օրենսդրական մի շարք փոփոխություններ երեկ կառավարության նիստում ներկայացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը : Նա մասնավորապես նշեց, որ սահմանվում է տուգանքների որոշման միասնական մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ տուգանքի չափերի համապատասխանեցում միջազգային չափանիշներին: Այնուհետեւ, տուգանքի գանձման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սահմանվում է մեխանիզմ, համաձայն որիՙ 10-օրյա ժամկետում տուգանքը վճարած տնտեսվարող սուբյեկտների համար նշանակված տուգանքի չափը կրճատվում է 20 տոկոսով: Նաեւ կարգավորվում են անձանց խմբի, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ բացառությունների, գերիշխող դիրքի չարաշահումների, համակենտրոնացումների, պատասխանատվությունից ազատման եւ տուգանքի չափի նվազեցման հետ կապված անհստակությունները: Ա. Մ. https://www.archive.azg.am/AM/2013101806 © AZG Daily, 2008 |