«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 2013-10-18

ՆՈՐ ԳԻՐՔՙ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

(«Խաղաղություն», թուրքերենից թարգմանեց Արփի Աթաբեկյանը, «Անտարես» հրատարակչություն, Երեւան, 2013թ., 504 էջ, ISBN 978-9939-51-494-9):

Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպի իրադարձությունները ծավալվում են 1930-ական թվականների վերջին, երբ մոտալուտ համաշխարհային պատերազմի տագնապը մեծ ազդեցություն է թողնում մարդկանց կեցության եւ հոգեբանության վրա: Պատերազմի հավանականության ու խաղաղության փափագի հակադիր զգացողությունների մեջ սկիզբ է առնում սիրո մի հուզիչ պատմություն...

Վեպը «Անտարես» հրատարակչության նորՙ «Օտարագիր» մատենաշարից է:

Գիրքը կարելի է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից:


https://www.archive.azg.am/AM/2013101820

© AZG Daily, 2008