«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 2013-11-16ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՀՀԿ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ![]() Մի քանի հարյուր մարդ էր երեկ հավաքվել Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Նրանք բողոքում էին կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչի ներդրման դեմ: Ազգային ժողովի մոտից շարժվելով դեպի ՀՀԿ գրասենյակ` ցուցարարները կառավարող կուսակցության պատգամավորներից պահանջում էին գնալ ու ժամը 15:00-ին մասնակցել Ազգային ժողովի արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է քննարկվեր կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր կուտակային բաղադրիչի 1 տարով հետաձգելու հարցը: Իրենց պահանջը նրանք հանձնեցին ՀՀԿ կուսակցության ներկայացուցչին, որտեղից նրան տեղեկացրել են, որ առաջարկների պատասխանների վերաբերյալ ՀՀԿ-ն հայտարարություն կտարածի: Բողոքողները պայքարելու են, որ կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչը կամ ուժի մեջ չմտնի, կամ հետաձգվի: Ա. Մ. https://www.archive.azg.am/AM/2013111608 © AZG Daily, 2008 |