«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 2016-02-05

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

ՀՀ կառավարության եւ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջեւ` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստում: Հուշագրի համաձայն, «Գրեյնջ Փաուեր»-ը Հայաստանում կհիմնի առեւտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, իսկ ՀՀ կառավարությունը կաջակցի «Գրեյնջ Փաուեր»-ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համարՙ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում: Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավորվում է 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը:

Ա. Մ.


https://www.archive.azg.am/AM/2016020506

© AZG Daily, 2008