«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2017-06-23

ՆԱՄԱԿՆԵՐՙ ԱՍՏԾՈՒ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Երուսաղեմի Winners աճուրդի տանը վաճառվել են Ալբերտ Էյնշտեյնի նամակները, որոնք անվանի գիտնականը գրել է իր գործընկերներ Դավիթ Բոմին եւ Մաքս Բոռնին: Նամակներըՙ Աստծու, քաղաքականության եւ ֆիզիկայի մասին են: Աճուրդի տունը հույս ուներ, որ դրանց վաճառքից կստանա 33-49 հազար դոլար, սակայն միայն Բոմին հղած նամակի համար անանուն գնորդը 84 հազար դոլար է վճարել: Ընդհանուր առմամբ բոլոր նամակները վաճառվել են շուրջ 210 հազար դոլարով, ինչը բազմակի գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասելիքները:

Ամեն դեպքում, եթե դուք ուզում եք, որ ձեր գրած նամակները այսքան թանկ վաճառվեն, ապա կարիք չկա մտնել քաղաքականություն, կամ ամեն օր աղոթել Աստծուն. ավելի լավ է հետաքրքրվեք ֆիզիկայով:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2017062327

© AZG Daily, 2008