«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 2018-10-19

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՎԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՙ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻՑ 97... ՏԱՐԻ ԱՌԱՋ

1921 թ. հոկտեմբերի 20-ին, Անկարայում, Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ կնքվեց Ֆրանկլեն Բույոնի կամ Անկարայի պայմանագիրը: Պայմանագրի կետերից մեկի համաձայն, երկու ամսվա ընթացում Ֆրանսիան իր զորքերը պետք է դուրս բերեր Կիլիկիայից: Այդպես էլ եղավ: Չնայած նրան, որ թուրքական կողմը «երաշխավորել» էր ազգային փոքրամասնությունների անվտանգությունը, հենց ինքն էլ եղավ ամենամեծ վտանգը. շուրջ 100 հազար հայեր սպանվեցին, Կիլիկիան հայաթափվեց: Դա քեմալական Թուրքիայի մեծագույն դիվանագիտական հաղթանակն էր, որովհետեւ, ըստ փաստաթղթի էության, Ֆրանսիան որպես Թուրքիայի կառավարություն էր ճանաչում Ազգային մեծ ժողովը: Դրանով թուրքերին հնարավորություն էր տրվում Կիլիկիայում եղած զորքերը տեղաշարժել Արեւմտյան ճակատ եւ օգտվելով խորհրդա-թուրքական համաձայնությունիցՙ մեծ հաջողություններ գրանցել հունական պատերազմում:


https://www.archive.azg.am/AM/2018101902

© AZG Daily, 2008