«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 2019-03-15 Լույս է տեսել «The Armenian Genocide. Prelude and Aftermath. As Reported in the U.S. Press»(«Հայկական ցեղասպանությունը. Սկիզբ եւ հետեւանք. Ինչպես հաղորդված է ԱՄՆ մամուլում») : Երկհատորյա գրքի էջերի ընդհանուր քանակն է 2050, գումարած ինտեքսները, հարակից նյութերը: Երկհատորյակում ներառված են բացառապես «Նյու Յորք Թայմզ»ի էջերում հայկական ջարդերի, հալածանքների, ցեղասպանության, բռնագաղթի եւ հարակից անցքերի վերաբերյալ լուրերը, թղթակցությունները, նամակները, հոդվածներն ու վերլուծությունները, առաջին հատորում 1896-1914, իսկ երկրորդումՙ 1915-1922 թվականներին արձանագրված կամ հաղորդված: Իսկապես կոթողային աշխատանք, որը Մխիթարյան միաբանությունից Հայր Վահան Օհանյանի եւ Արա Քեթիբյանի երկարամյա պրպտումների, բծախնդիր եւ ջանադիր աշխատանքի արդյունք է: Երկհատորյակը պատկանում է Մխիթարյան հրատարակչությունների (ՄՀ) շարքին: Տպագրված է Երեւանում, «Տիգրան մեծ» հրատարակչատանը: Վաճառքի ենթակա չէ: https://www.archive.azg.am/AM/2019031526 © AZG Daily, 2008 |