«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 2019-06-2860 ԿՄ/Ժ-Ի ՓՈԽԱՐԵՆՙ 50 ԿՄ/Ժ. ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸՀունիսի 26-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով քաղաքի երթեւեկությանը, նշել է, որ այսօր քաղաքի երթեւեկությունը վտանգավոր է թե՛ հետիոտնի, թե՛ վարորդի համար: Նա հայտարարել է, որ մի շարք քաղաքներում սահմանված 60 կմ/ժ արագությունը փոխարինվել է 50 կմ/ժ-ով: Մարությանը նշել է, որ եթե Երեւանում պատրաստ են դրան, կարելի է այդ կանոնն այստեղ էլ կիրառել: Նա միաժամանակ անդրադարձել է վերգետնյա անցումներին ու դրանցից մշտապես խուսափող, փողոցն անթույլատրելի հատվածներով անցնող քաղաքացիներին. «Պետք է գործեն ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարգելեն կարգազանց հետիոտնինՙ անցնել արգելված գոտով», ասել է քաղաքապետը: Վերջում Մարությանը հավելել էՙ հրահանգված է բոլոր անցումներում ուժեղացնել, համալրել լուսավորության համակարգերը: Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2019062813 © AZG Daily, 2008 |