«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2020-07-31ՈՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՕրերը արձակուրդային չեն: Դեռեւս չնահանջող համավարակը, սահմաններում տիրող լարված վիճակը, հարեւանությամբ ընթացող զորավարժությունները, ներքաղաքական, միջխմբակային ու միջանձնային հակամարտությունները ստիպում են լարված ուշադրությամբ հետեւել անցուդարձին: Սակայն բնությունն ու բնավորությունները ստիպում են մի պահ, մի կարճ պահ կանգ առնելՙ եթե ոչ մարմինը, գոնե միտքը թուլացնելու, գերլարվածությունը մեղմելու համար: Ուրիշ բազմաթիվ լրատվամիջոցների նման «Ազգ»ն էլ որոշել է գնալ արձակուրդի, ներողությունՙ պարապուրդի: Ընդամենը 2 շաբաթով: Ու որպես չքմեղանք, որոշել է իր ներկա համարը ընթերցողին մատուցել կրկնակի ծավալովՙ 16 էջով, ինչպես նախկին, «բարի» կոչվող ժամանակներին: Վերադարձին հույս ունենք տպագրվել, ինչպես նախկինում, 16 էջ ծավալով: Ընթերցողներին եւ աշխատակիցներին մաղթում ենք առողջ ու խաղաղ օրեր: https://www.archive.azg.am/AM/2020073102 © AZG Daily, 2008 |