«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 2020-09-25

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻ Ա ՀԱՏՈՐԸ «ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵՎ ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

Օրերս շնորհակալությամբ ստացանք վերոհիշյալ վերնագրով ու ենթավերնագրով 2019-ին լույս տեսած գիրքը, որը հրատարակել է Երեւանի Պետհամալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժինը, ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առիթով: Գրքի առաջաբանի հեղինակն ու գիտական խմբագիրն է գ.թ. դոցենտ Վահրամ Պետրոսյանը, որը հանդիսանում է վերոհիշյալ բաժնի, ինչպես նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակ.ի դիվանագիտության ամբիոնի վարիչը:

Գրքում, խորագրված թեմայի շուրջ, հոդվածներ ունեն Վ. Պետրոսյանը, արեւելագետներ Ռուդիկ Յարալյանը, Սարգիս Գրիգորյանը, Անգելինա Գաբրիելյանը, Ժենյա Ամիրյանը (Ժենիկա Ղադր), Նոդար Մոսաքին, Հայրապետ Մարգարյանը եւ Վահան Բայբուրդյանը:

Հատորի վերջում գրախոսություններ ունեն Անգելինա Գաբրիելյանը եւ Վահրամ Պետրոսյանը, վերջինըՙ Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպնությանը: Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» աշխատության մասին, որը երկու տարի առաջ հրատարակել է «Ազգ» թերթը հայերեն եւ թուրքերեն:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված գիրքը գրախոսել են պրոֆեսորներ Արամ Սիմոնյանը եւ Ռուբեն Կարապետյանը: Հրատարակության խմբագիրն էՙ Մերի Վ. Հովհաննիսյանը:


https://www.archive.azg.am/AM/2020092508

© AZG Daily, 2008