«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 2021-10-08ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՋՆՋԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ԱՐՑԱԽԻՑԱդրբեջանցիները հանել են տվել Ամարասի վանական համալիրում ծածանվող Արցախի դրոշը: Մաճկալաշենի գյուղապետի խոսքովՙ ռուս խաղաղապահներն են գնացել Ամարաս ու ասել, որ դրոշը պետք է հեռացվի: Գյուղապետն ասում է, որ իրենք այս դեպքում ոչինչ անել չեն կարող, չեն ուզում ընդդիմանալ ռուս խաղաղապահներին, քանզի իրենց ֆիզիկական անվտանգությունը նրանցից է կախված: Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասում է,- «Էդ մեր լուծելու հարցը չի, մեր իշխանությունը պետք ա ռուսների հետ կապի դուրս գա ու էս հարցը լուծի: Ես ինչ կարամ անեմ»: Սակայն դրոշը հանելուց հետո նույն գյուղի բնակիչ Խաչիկ պապը վերձրել է Արցախի դրոշը եւ դրել Ամարաս վանքի նույն տեղում, որից հետո ռուս խաղաղապհները կրկին հանել են դրոշը: Այս պահին Ամարաս վանքի վրա Արցախի դրոշը չի ծածանվում: Եվ այսպեսՙ Ադրբեջանը շատ հետեւողական հայկական հետքն է ջնջում ոչ միայն Շուշիում, Հադրութում եւ օկուպացված մյուս բոլոր տարածքներում, այլեւ Արցախի մեր վերահսկողության տակ մնացած մասերում: Որոշ ժամանակ առաջ էլ ադրբեջանցնիները Ամարասի տարածքում առաջ էին եկել եւ հասել վանքի պարիսպների մոտակայքը ու իրենց դրոշները շարել. ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն թշնամին հետ էր գնացել: Իսկ ադրբեջանական բեռնատարները հանգիստ գնում են Արցախի ճանապարհով, այնպես որ Արցախի բնակիչներին այդ ամենը անխոչընդոտ տեսանելի է: Կարմիր շուկայի ճանապարհը թշնամու համար անարգել բաց է չնայած թշնամին Ֆիզուլիից Շուշի նոր ճանապարհ է կառուցել անունն էլ դրել Հաղթանակի ճանապարհ... Այսպիսին է դարձել մեր հայրենիքը, եւ չնայած այս դաժան իրականությանը այսօրվա մնացած փոքր Արցախը հույս է վաղվա մեծ ու ամբողջական Արցախը տեսնելուն: ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանող https://www.archive.azg.am/AM/2021100821 © AZG Daily, 2008 |