Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՅԼԱԶԳԻ Է | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 2013-04-20

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՅԼԱԶԳԻ Է

Ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած երկու մրցույթները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մրցանակներ էին նախատեված ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում եւ միջազգային առաջատար լրատվամիջոցներում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար:

Մրցույթին մասնակցած եւ համապատասխան հոդվածներ ունեցող երեք մրցանակակիրները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կպարգեւատրվեն 400-հազարական դրամի չափով: Մրցանակի են արժանացել .

1. Վահրամ Այվազյանը` «Ցեղասպանություն. մտադրությունը, հիմնավորումը եւ տիպոլոգիան» աշխատանքի համար, որը վերլուծում է ցեղասպանության, որպես ծանրագույն հանցագործության, տեսական եւ գործնական հիմքերը, որոնք հանգեցնում են ոճրագործ պետության եւ գործող հանցակից անձանց կողմից իրենց մտադրության իրականացմանը:

2. Տիգրան Սարուխանյանը` «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) հրապարակախոսական վկայությունները եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատանքի համար: Հեղինակը լուսաբանել է այնպիսի կարեւորություն ներկայացնող գիտական հիմնախնդիր, ինչպիսին հայ ժողովրդի բնաջնջման ընթացքում, պատերազմում Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից Գերմանիայի որդեգրած քաղաքականությունն է, մասնավորապես` ոճրագործության կատարման գործում նրա ունեցած մեղսակցությունը:

3. Ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը` «Հայոց ցեղասպանության օրինակը եւ միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատության համար: Հեղինակը տեսակետ է զարգացնում, որ Հայոց ցեղասպանությունը օսմանյան հասարակարգի բնական զարգացման մի գործընթաց էր, որը ձեւափոխման իր այդ փուլում ընտրեց հայ ժողովրդի տեղահանության եւ բնաջնջման ծրագիրը, որպես պետական եւ հասարակական միատարր միավոր ստեղծելու հնարավոր ճանապարհ:

Հաշվի առնելով, որ մրցանակակիրներից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, իսկ հայազգի մրցանակակիրներն այս պահին գործուղման մեջ են արտերկրում, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը նպատակահարմար գտան մրցանակների հանձնման արարողությունը անցկացնել հայաստանցի մրցանակակիրների` ՀՀ-ում գտնվելու ժամանակ:

Նշյալ մրցույթները շարունակական են եւ ընդգրկելու են ամեն տարվա ապրիլի 20-ից մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածը` մինչեւ 2015թ.: Մրցույթները նպատակ ունեն խրախուսել մեր ազգի, մեր ժողովրդի համար ամենացավոտ խնդրովՙ ցեղասպանագիտությամբ զբաղվողներին ու այդ հարցը մրջազգայնացնողներին:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնություն


https://www.archive.azg.am/AM/2013042008

© AZG Daily, 2008