Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ԲԱԲՈՒՋՅԱՆՆ ՈՒ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 2013-06-06

ԲԱԲՈՒՋՅԱՆՆ ՈՒ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 9-րդ տուրում 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին Լեւոն Բաբուջյանն ու Զավեն Անդրեասյանը: Լեւոնը հաղթեց Դավիթ Պետրոսյանին, իսկ Զավենն առավելության հասավ Սամեր Կատմալեի նկատմամբ: Հայ շախմատիստները 7-ական միավորով հետապնդում են իրենցից կես միավոր ավելի վաստակած վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայային: Վերջինս հաղթեց Ալեքսանդր Զուբարեւին: Դավիթ Պետրոսյանը 6 միավորով 12-րդ տեղում է:

6 միավոր ունի նաեւ Գեւորգ Հարությունյանը, որը պարտության մատնեց Բհուվանեշ Ռամնաթին: 5 միավոր ունեցող Վահե Բաղդասարյանը կրկին պարտվեցՙ զիջելով Սուրի Վայբհավին:

4-ական միավոր են վաստակել Արմինե Բաբայանն ու Մարիա Գեւորգյանը: Արմինեն պարտվեց, իսկ Մարիան հաղթեց:


https://www.archive.azg.am/AM/2013060625

© AZG Daily, 2008