Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ՆՈՐ 100 ԴՈԼԱՐԱՆՈՑՆ ԱՐԴԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 2013-10-09

ՆՈՐ 100 ԴՈԼԱՐԱՆՈՑՆ ԱՐԴԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ԱՄՆ-ում հոկտեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվել նոր 100 դոլարանոց թղթադրամը: «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ տեխնիկական բարդությունների պատճառով դա տեղի ունեցավ նախատեսված ժամկետից երկուսուկես տարի ուշ:

Թղթադրամը ստացել է լրացուցիչ պաշտպանություն, որի դրսեւորումներից մեկը ներդրված եռաչափ կապույտ ժապավենն է: Նոր նմուշի թղթադրամն ունի հավելյալ պաշտպանիչ թելիկ եւ ջրանիշներ: Նորույթներից է նաեւ մանրատպագրությունը: Թղթադրամի վրա պատկերված որոշ օբյեկտներ թեքելիս փոխում են գույները: Օրինակՙ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարի աջ կողմում պատկերված զանգակը գունափոխվում է պղնձագույնից մինչեւ կանաչ եւ ընդհակառակը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարարության տվյալներով, այդ եւ մյուս նորամուծությունները բարձրացրել են թղթադրամի արտադրության արժեքըՙ 11-ից հասցնելով 14 սենթի:

Դաշնային պահուստային համակարգի տվյալներով, 2013 թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող կանխիկ դոլարների գումարը 1,21 տրիլիոն է: Թղթադրամների 2/3-ը արտերկրում է: Դրանց կեսից ավելին կազմում են հենց 100 դոլարանոցները: Եվ ամենից հաճախ փորձում են կեղծել հենց դրանք:

Շրջանառության մեջ գտնվող դոլարների թիվը 2000 թվականից մինչեւ օրս ավելի քան կրկնապատկվել է: Վերլուծաբանների կարծիքով, ամերիկյան արժույթի աննախադեպ պահանջարկը եւս մեկ վկայություն է, որ դոլարը կպահպանի աշխարհի գլխավոր պահուստային արժույթի կարգավիճակը:

Պ. Ք.


https://www.archive.azg.am/AM/2013100911

© AZG Daily, 2008