Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԻՑ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 2014-12-19

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԻՑ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փախած օլիգարխ Մուխտար Աբլիազովի պղտոր գործում նոր մանրամասներ կան: Ինտերպոլը հետախուզում է հայտարարել մեծ սեքսի փոքրիկ գիգանտի հերթական սիրուհի, ոմն Բոտա Ջարդեմալիի նկատմամբ:

Բոտան, որն անցյալում «ԲՏԱ» բանկի վարչության խորհրդի անդամ էր, դարձավ Աբլիազովի ամենակատաղի հետեւորդներից մեկը: Շատերը մինչեւ հիմա փորձում են գուշակել, թե այդ ինչ տեսակ աֆրոդիզիակից էր օգտվում ֆինանսիստը, որ նրա առանձնապես ոչնչով աչքի չընկնող ճաղատին, ինչպես ճանճերը մեղրի վրա, հավաքվում էին բոլոր տեսակի գեղեցկուհիները:

Տիկին Ջարդեմալին բոլոր առումներով հետաքրքրական բարձրաշխարհիկ կին է, որն ինչպես պնդում են, կիսում էր անկողինը, իսկ երբեմն նաեւ աշխատանքային սեղանը իր վերադասի հետ: Աբլիազովը նրան վերածել է մի իսկական սեւ անցքի, որտեղ կորել է մեկ միլիարդ դոլար բանկային գումար:

Հենց նրա միջոցով է փախած օլիգարխն իրականացրել օֆշորային մեկօրյա ընկերությունների վարկավորման սխեմաները, որտեղ օգտագործվել են կեղծ պայմանագրեր պահանջելու իրավունքի վերահանձնման մասին, որոնք էլ, իբր, կնքվել են «ԲՏԱ-Բանկ» բաժնետիրական ընկերության կողմից եւ դրա նման այլ աճպարարություններ, որոնք հետապնդում էին միակ նպատակՙ տեղափոխել բանկային փողերն անձնական գրպան:

2009թ., երբ Աբլիազովը խայտառակվեց, Բոտան ազատվեց աշխատանքից սեփական ցանկությամբ եւ հետագայում կատարում էր Աբլիազովի դրամապանակի դերը:

Չգիտեմ, թե ինչպես էր պարզում իր հարաբերությունները սիրեցյալների հետ օլիգարխը, բայց հենց կանայք էլ նրան կործանեցին: Չէ՞ որ հայտնի է, որ հանցագործին հնարավոր եղավ գտնել նրա մյուս սիրեցյալիՙ ոմն Ելենա Տիշչենկոյի շնորհիվ: Եթե առաջինը պահում էր դրամապանակը, ապա երկրորդն ապահովում էր բոսի իրավաբանական պաշտպանությունը: Եվ սայթաքեց: Նրան շատ պարզ կերպով հետեւեցին եւ հաշվարկեցին ֆինանսիստի մարմնի գտնվելու տեղը եւ իրականացրեցին նրա ձերբակալման գործողությունը:

Ի միջի այլոց, Ելենան եւ Բոտան շատ ընդհանուր գծեր ունեն: Թե՛ մեկը, թե՛ մյուսը երեսունյոթ տարեկան են: Երկուսն էլ բարձրակարգ փաստաբաններ են, ազատորեն խոսում են անգլերեն: Հետաքրքրական դրվագ է այն, որ երկուսի ամուսիններն էլ ուկրաինացիներ են: Սա Աբլիազովի կարծես թե ֆետիշն է: Ելենայի նախկին ամուսին Սերգեյ Տիշչենկոն Ուկրաինայում հայտնի գործարար է: Բոտայի ամուսինը Կանադայի քաղաքացի է ուկրաինական ծագումով:

Պետք է ասել, որ սա Բոտայի առաջին սվինը չէ: Նա ուներ ամուսին Ղազախստանում, չհիշատակենք նրա ազգանունը, որովհետեւ կարող է եւ հարգված մարդ լինել: Բայց նա արդյունքում ընտրել է ոչ թե ընտանեկան երջանկությունը, այլ արկածներ իր գեղեցիկ մարմնի համար: Այնպես որ Բոտան հիմար է, իսկ Սվինըՙ շատ ապրի: Ուկրաինական ծագումով կանադացին շատ հարմարավետ տեղավորվեց ալֆոնսի դերում հարուստ տիկնոջ թեւի տակ:

Աբլիազովի հետ կապված կնոջ բարձր զգացմունքային գործերը նա ձգտում էր չնկատել: Չէ՞ որ նա գլխավոր հովանավորն էր, էլ ո՞վ հրաժեշտ կտա ոսկե ձվեր ածող հավին: Ճիշտ է, այսօր Սվինը մտածում է բաժանվելու մասին: Որովհետեւ մի բան է կինըՙ միլիարդատեր, մեկ այլ բանՙ հանցագործը, որին փնտրում է Ինտերպոլը: Միջազգային հետաքննությունը ցույց է տալիս, որ Բոտան Աբլիազովի վերջին գանձապահներից մեկն է: Կինը, որը ստիպված է թաքնվել, դադարեցրել է Աբլիազովի բոլոր նախագծերի ֆինանսավորումը: Որպես դրա հետեւանք Աբլիազովը ստիպված էր փակել իր «K+» հեռուստաալիքը: Փող չկա, ահա եւ երեկվա զինակիցները սկսեցին երես թեքել իրենց գործատուից: Սա Աբլիազովի ընդհատակյա կայսրության փլուզման հավաստի ախտանշանն է: Նույնիսկ այնպիսի հավատարիմ զինակից, ինչպիսին էր Կետեբաեւը, որն ութ տարի շարունակ աշխատեցնում էր Աբլիազովի հեռուստաալիքը, նույնպես երես թեքեց իր ղեկավարից: Ասաց, որ լեզու չեն գտել ստեղծագործական հարցերում: Նրա խոսքերով, իրենց հայացքների միջեւ տարբերություններ կային. «K+» կանգնել էր անդունդի եզրին, որը մոտ է սադրանքին», իսկ Կետեբաեւը ցանկանում էր, որ ավելի շատ դրական լինի: Իհարկե, ճիշտ չի ասում: Իրականում ամբողջ գործը փողի մեջ էր: Ֆինանսավորումը դադարեցվեց, դադարեց եւ հեռուստաալիքը: Եվ հիմա Կետեբաեւը իրեն հեռացնում է Աբլիազովից: «Նա հիմա գտնվում է մեկուսացման մեջ, կորցրել է բիզնեսը, հասարակական դիրքը, նա հիմա չունի այդքան շատ ռեսուրսներ եւ նրան պետք է արդյունք: Ես, օրինակ, այդպիսի դիրքում չեմ գտնվում: Ես ճիշտ չեմ համարում առաջ հրել պատմական գործընթացը: Իրերը պետք է գնան իրենց շարքով»,-նրբանկատորեն նշել է նախկին ենթական, փաստորեն իր ղեկավարին հեռու-հեռու ուղարկելով, ձեռքի հետ նրան մեղադրելով Նապոլեոնի բարդույթում: Նույնիսկ ասաց, որ Աբլիազովին անվանել է ոչ համարժեք մարդ, որը ցանկացածը ներկայացնում է իրականության փոխարեն: Նման զինակիցների գինը մեկ դոլար է:

Տիկին Ջարդեմալին նույնպես, ըստ էության, հեռու-հեռու է ուղարկել իր պետին: Փողը նրան կբավականացնի ոչ աղքատ կյանքի համար, եթե հաջողվի թաքնվել երրորդ աշխարհի որեւէ երկրում: Արդեն տեղեկություններ կան, որ նա կապվել է ինչ-որ աֆրիկացու հետ: Ասում են. նրա «սվինն» էլ ավելի մեծ է: Իսկ ի՞նչ է եղել որ, նրա միայն անձնագրերը, որոնց մասին գիտե Ինտերպոլը, ամբողջ հինգ հատ են: Բայց դեռ ինչքան կան, որոնց մասին ոչ ոք չգիտե: Գուցե թե նա արդեն քաղաքացիությունն էլ է փոխել: Այսինքն, ընդհատակյա կյանքի համար Բոտան նախապատրաստվել է: Այնպես որ նրան գտնելը հեշտ չի լինի: Բայց պետք է, որովհետեւ Աբլիազովի միլիարդները պետք է վերադարձնել հաճախորդներին:

Վերադառնալով նախկին օլիգարխինՙ կարելի է ասել, որ նրա երգը երգված է: Կանայք սիրում են հաջողակ տղամարդկանց, իսկ բանտարկյալները դրանց մեջ չեն մտնում: Ով տեսել է Աբլիազովին Ֆրանսիայում ընթացող դատական նիստերի ժամանակ, նա հասկացել է, որ սա արդեն այն մարտիկը չէ: Նա թուլացել է, աչքերը մարել են, դեմքը սփրթնել է: Դե ինչպե՞ս չնիհարես, եթե քեզ մատնում են քո հավատարիմ զինակիցները: Բոտան թաքնվեց փողերով, գաղափական ճակատի հավատարիմ մարտիկները սկսում են կեղտ շպրտել վրադ: Առնետները փախչում են սուզվող նավից:


https://www.archive.azg.am/AM/2014121926

© AZG Daily, 2008