Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ԵՐԿՈՒ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՃՆՇՎԱԾ ՀԿ-ՆԵՐ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 2016-01-15

ԸՆԹԱՑԻԿ

ԵՐԿՈՒ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՃՆՇՎԱԾ ՀԿ-ՆԵՐ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագծի համաձայն, բավականին կանխատեսելի հարցերի մի խումբ է ներկայացվելու վեհաժողովականների քննարկմանն ու քվեարկությանը: Մասնավորապես, հունվարի 25-29-ը վեհաժողովը պատրաստվում է անդրադառնալ միգրացիոն ճգնաժամի, փախստականների, միջազգային ահաբեկչության, ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցերին:

Միգրացիային ու փախստականներին առնչվող հարցերին ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարին հատկացված կարեւորությունը կարող է նշանավորվել Միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլիսի մասնակցությամբ:

Հունվարի 26-ին նախատեսվում է քննարկել նաեւ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին առնչվող երկու, ոչ հստակ ու անընդունելի ձեւակերպումներով զեկույցներն ու դրանց հիման վրա ներկայացված բանաձեւերը: «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը դիտմամբ զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցների հետ կապված ինչպես ելույթների, այնպես էլ ներկայացվելիք փոփոխությունների վերջնաժամկետը հունվարի 25-ն է, ինչի պատճառով առայժմ դժվար է ասելՙ ինչ աշխատանք է տարվում զեկույցներում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, եթե իհարկե որեւէ բան արվում է:

Վեհաժողովից դուրս քայլեր ձեռնարկվում են, եւ առաջիններից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքն էր առ այն, որ հարցի քննարկումը ԵԽԽՎ հարթակում նախաձեռնելու մոտեցումն ընդունելի չէ, քանի որ ձեւաչափը հաստատված եւ ընդունված է բանակցվող կողմերի համար: Մեկ այլ նախաձեռնություն էլ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մեկնարկած ստորագրահավաքն է Change.org կայքումՙ «Ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ատելության պատերազմական հռետորաբանությանը եւ կողմնակալությանը» վերտառությամբ:

Ըստ ԵԽԽՎ ընթացակարգի, նստաշրջանի օրակարգի նախագծում ներգրավվածությունը դեռեւս վերջնական իրավիճակ չէ, քանի որ օրակարգը դեռեւս պետք է հաստատվի, իսկ մինչ այդ հնարավոր է հարցի հետաձգում հաջորդ նստաշրջան, կամ գուցե նաեւ չեղարկում: Սակայն այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, հատկապես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակների կողմից, ինչը հեռու է երաշխավոր լինելուց, թե օրակարգում փոփոխություն կլինի:

Մյուս կողմից, օրակարգում հաստատվելուց հետո զեկույցների հիման վրա քվեարկված բանաձեւերը որքան էլ պարտադրանքի ուժ չունեն ու կոնկրետ հրամայականներ չեն առաջացնելու, այդուհանդերձ, եւս մեկ առիթ ու հնարավորություն է լինելու Ադրբեջանի համարՙ ապակայունացմանն ուղղված քայլերում լինելու ինքնավստահ ու իրեն զգալու անպատիժ: Դա անմիջականորեն անդրադառնալու է առանց այդ էլ դժվարությամբ շարունակվող բանակցային գործընթացի վրա:

Անկախ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին առնչվող զեկույցների ճակատագրից, հունվարի 26-ին վեհաժողովում նախատեսվում է քննարկել նաեւ զեկույց, որի հիմնական առաջարկությունը վերաբերում է վեհաժողովականներիՙ ԵԽ անդամ երկրների տարածքներում ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորելուն: Սա հետաքրքրական է վերջին շրջանի զարգացումների ֆոնին, երբ Ադրբեջանում քանիցս ԵԽԽՎ զեկուցողներին հնարավորություն չի տրվել մտնելու երկիր, կամ այցելելու այն վայրերը, որոնք անհրաժեշտ են եղել համապատասխան զեկույցներ պատրաստելու համար:

Հունվարի 27-ը գրեթե ամբողջությամբ նվիրված կլինի միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Իսկ հունվարի 28-ին քննարկվելիք երկու զեկույցում ամենայն բացասականը ներկայացվում է Ադրբեջանի առնչությամբ, քանի որ զեկույցները վերաբերում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից ներկայացողների պաշտպանությանն ու հասարակական կազմակերպությունների նկատմամբ ոչ համարժեք սահմանափակումներին: Երկու դեպքում էլ հարեւան երկրոմ խնդիրներն առավել քան շատ են ու ցցուն:

Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի վերջին աշխատանքային օրը ներկայացվելիք եւս մեկ զեկույց անդրադարձ ունի Հայաստանինՙ քննարկելու արդարադատության համակարգում կոռուպցիայի խնդրին, որտեղ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ այն մոտ 20 երկրների շարքում է, որտեղ դատական համակարգը ամենակոռումպացվածներից մեկն է:


https://www.archive.azg.am/AM/2016011517

© AZG Daily, 2008