Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՂՈՒՀԱՑՈՎ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 2016-10-14

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՂՈՒՀԱՑՈՎ

Հոկտեմբերի 13-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղի է ունեցել «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի հերթական փուլը, որը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ում աշակերտները դիմավորել են աղուհացով:

- Երեխան, նրա սոցիալական խնդիրները, հայոց դպրոցը մշտապես Արա Աբրահամյանի ուշադրության կենտրոնում են,- իր ելույթում նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը :

Արա Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ ապագան ու հույսը երեխաներն են:

- Մենք, որպես մեծ ճանապարհ անցած մարդիկ, ձեզ պետք է թողնենք այնպիսի ժառանգություն, որպեսզի մեր երկիրը դարձնեք ծաղկուն, հզոր, զարգացած պետություն: Ես հավատացած եմ, որ դա լինելու է: Դուք պետք է ձեզ սիրեք, հարգեք ու վստահ լինեք, որ կարող եք ամեն ինչ անել, որպեսզի հասնեք այն հաջողություններին, որոնց մասին երազում եք,-ասել է նաՙ խոստանալով, որ փառատոնի բոլոր հաղթողները մյուս տարի հուլիսի առաջին շաբաթը կլինեն Մոսկվայումՙ մասնակցելու այնտեղ անցկացվող Ծիրանի տոնին:

Դիմելով երեխաներին, Արա Աբրահամյանն ասել է, որ երեխաների հետ համատեղ Հայաստանը պետք է դարձնել գիտության, մշակույթի կենտրոն: Նա կոչ է արել երեխաներինՙ լավ սովորել:

Vesti.am


https://www.archive.azg.am/AM/2016101410

© AZG Daily, 2008