Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցումՙ լրագրող Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում կայացավ «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը (իսկ մրցույթը կայացել էր հոկտեմբերի 12-ին Թեքեյան կենտրոնում):

Ձեռնարկը, որը նվիրված է հայ ականավոր հրապարակախոս, լրագրող, քաղաքական մեկնաբան, Կալիֆոռնիայում հրատարակվող ՌԱԿ պաշտոնաթերթ «Նոր Օր»ի խմբագիր, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին, նախաձեռնել եւ 2002թ. սկսած իրականացնում է նրա այրինՙ ԱՄՆ-ում բնակվող Անի Պողոսյանը: Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսել հայոց լեզվի իմացությունն ու ստեղծագործական աշխատանքը, նոր լիցք ու ոգեւորություն հաղորդել աշակերտներին, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսեւորելու իրենց գիտելիքները:

Այս տարվա մրցութիՙ ստեղծագործական շարադրությունների թեմաներն էինՙ «Հայաստան աշխարհ», «Կարոտի կանչով» եւ «Իմ աղոթքի լեզուն»: Մասնակիցներն էին դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտները, որոնցից վեցը լավագույն աշխատանքների համար արժանացան դրամական պարգեւներիՙ

I մրցանակ - Մոնիկա Մելիքսեթյան (9-րդ դասարան)

II մրցանակ - Միլենա Սիսայն (9-րդ դասարան)

III մրցանակ - Աստղիկ Ղազարյան (9-րդ դասարան)

IV (խրախուսական) մրցանակ - Հասմիկ Կարապետյան (9-րդ դասարան)

V (խրախուսական) մրցանակ - Աստղիկ Բաբաջանյան (9-րդ դասարան)

VI (խրախուսական) մրցանակ - Լուսինե Բաբաջանյան (8-րդ դասարան)


https://www.archive.azg.am/AM/2016102807

© AZG Daily, 2008