Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆԻ ՀՈԴՎԱԾ-ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28

ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆԻ ՀՈԴՎԱԾ-ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆ

Երաժշտագետ, արվեստաբանության թեկնածու, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս, Երեւանի Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Տաթեւիկ Շախկուլյանիՙ հայ երաժշտությանը վերաբերող անգլերեն հոդված-ուսումնասիրությունները սկսել են ընդգրկվել միջազգային հրատարակություններում: Այս տարի միջազգային հեղինակավոր «Երաժշտագիտության միջազգային հանդեսի» 2-րդ հատորում լույս է տեսել Շախկուլյանի «Կոմիտաս եւ Բարտոկ. էթնիկությունից դեպի արդիականություն» աշխատությունը, իսկ իտալական «Նուովա կուլտուրա» հրատարակչության լույս ընծայած «Լավագույն պրակտիկա - 5. թանգարանային կրթության կատարելագործման գործիք» անգլերեն ժողովածուում (խմբագիրներՙ Էմմա եւ Չինցիա Անջելինիներ) ընդգրկվել է Շախկուլյանի «Օրորոցայիններ երգելու սեմինար» հոդվածը: Այս նյութի համահեղինակն է Կոմիտաս թանգարան-ինստիտուտի մեկ այլ գիտաշխատողՙ Նաիրի Խաչատուրյանը:

Ավելացնենք նաեւ, որ անցյալ տարի բելգիական «Բրեփոլս» հրատարակչությունում Ռոբերտո Իլիանոյի խմբագրությամբ լույս տեսած «Բողոքի երաժշտությունը քսաներորդ դարում» բազմալեզու (անգլերեն, իտալերեն, իսպաներեն) ժողովածուում տեղ է գտել նաեւ Տաթեւիկ Շախկուլյանի «Անտունին հայ էթնիկ երաժշտության մեջ» անգլերեն հոդվածը: Նույն հատորում ընդգրկվել է նաեւ իրանցի հետազոտող Ուփա Մեսբահիանի «Սիրավեպիցՙ բողոք. հայկական մի երգի ֆոլկլորացումն Իրանում» հոդվածըՙ նվիրված գուսան Աշոտի «Սարի սիրուն յար» երգի ճակատագրին Իրանում:

Ա. Հ.


https://www.archive.azg.am/AM/2016102812

© AZG Daily, 2008