Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԺԻՇԿ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է «ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՌԱՀՎԻՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻՆ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 2017-06-09

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԺԻՇԿ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է «ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՌԱՀՎԻՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

ՀԲԸՄիության Կենտորնական վարչության անդամ, ամերիկյան չափանիշով հռչակավոր բժիշկ Լեւոն Նազարյանն արժանացել է «Joseph H. Holmes Clinical Pioneer Award» 2017 թ. մրցանակինՙ ուլտրաձայնային ախտորոշման բնագավառում ձեռք բերած հաջողությունների եւ նորարարությունների համար:

Նշյալ մրցանակին ամեն տարի արժանանում են աշխարհում լավագույն երկու գիտնական բժիշկներ, որոնց ձեռքբերումները հիշյալ ոլորտում առավել նշանակալից են ու տեւական: Բժիշկ Լ. Նազարյանը մասնագետ է հատկապես մկանային հիվանդությունների ուլտրաձայնային հետազոտությունների բնագավառում եւ ունեցել է հսկայական ներդրում այդ մարզում: Գիտաբժշկության իր ասպարեզի ընթացքում դոկտ. Նազարյանը ավելի քան 490 դասախոսություն է տվել շուրջ 25 երկրներում, մասնակցել մոտ 150 գիտաժողովների, որոնց ընթացքում հանդես է եկել զեկուցումներով ու ցուցադրական ելույթներով, արժանանալով 40-ից ավել մրցանակներիՙ «Վաստակաշատ ծառայություն», «Ուսուցման գերազանցություն», «Լավագույն բժիշկներ Ամերիկայում» եւ այլ անվանակարգերում:

Բժ. Լեւոն Նազարյանը սերում է Նազարյանների մեծ գերդաստանից: Նրա ընտանիքը շուրջ 400 տարվա բարերարության պատմություն ունեցող գերդաստանի շառավիղն է: Նրա մեծ հայրըՙ Լեւոն Նազարյանը, դեռեւս անցյալ դարի կեսերին առանձին հիմնադրամով օժտված դպրոց է կառուցել Բեյրութում: Իսկ հայրըՙ Նազար Նազարյանը, բազմաթիվ բարերարություններ է արել Սփյուռքում եւ Մայր Հայրենիքում, եւ ինչպես որդին այժմ, այնպես էլ հայրըՙ Նազար Նազարյանը, մեր ազգին ու հայրենիքին ծառայում են ՀԲԸՄիության միջոցով, հանդիսանալով նրա Կենտրոնական վարչության անդամ, գանձապահ եւ Խնամակալ մարմնի անդամ:

Նրանց վերջին ժամանակաշրջանի ամենամեծ նվիրատվության շնորհիվ Երեւանի բժշկական համալսարանի հիվանդանոցն օժտվել է առանձին շենքով եւ գերժամանակակից սարքավորումներով եւ հայտնի է «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լեւոն եւ Կլաուտիա Նազարյան ռադիոլոգիայի կենտրոն» անունով:

Քաղվածՙ ՌԱԿ պաշտոնաթերթ «Պայքարից»


https://www.archive.azg.am/AM/2017060925

© AZG Daily, 2008