Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ՆԱՏՕ-Ն ՄՈՏԵՑԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2017-06-23

ՆԱՏՕ-Ն ՄՈՏԵՑԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հունիսի 21-ին Բալթիկ ծովի երկնքում ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, որի մեջ գտնվել է անձամբ նախարարը: Տեղեկության համաձայնՙ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է պարզապես ուղեկցել ՌԴ ՊՆ ղեկավարի ինքնաթիռըՙ Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա, երբ նախարարը ուղեւորվում էր Կալինինգրադ: Սակայն ՆԱՏՕ-ի կործանիչը չափից դուրս շատ է մոտեցել ռուսական ինքնաթիռին, եւ վտանգ զգալով, ՌԴ ԶՈՒ կործանիչը կանգնել է ՆԱՏՕ-ական ինքնաթիռի եւ ՌԴ ՊՆ ղեկավարի ինքնաթիռի արանքումՙ թույլ չտալով, որ «ՆԱՏՕ-ն մոտենա ՌԴ ՊՆ նախարարին»: F-16, սակայն, չի շտապել հեռանալ վտանգավոր հարեւանությունից, ինչի պատճառով էլ ռուսական կործանիչը թափահարել է թեւերը, ինչը նշանակում էՙ կրակելու պատրաստակամության ցուցադրում: Սրանից հետո միայն ՆԱՏՕ-ի կործանիչը հեռացել է:

Մի խոսքով, հունիսի 21-ին երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվել:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2017062325

© AZG Daily, 2008