Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌԻ ԿՅԱՆՔ ՈՒՆԻ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՃԱՑՄԱՆ ՄԵՋ Է ԳՏՆՎՈՒՄ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 2020-06-12

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԹԵՌԻ ԿՅԱՆՔ ՈՒՆԻ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՃԱՑՄԱՆ ՄԵՋ Է ԳՏՆՎՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Սովորաբար պետական համակարգի կառավարման մեջ ճգնաժամն սկսվում է այն ժամանակ, երբ հաջորդաբար աշխատանքից ազատվում-հեռացվում կամ հրաժարական են տալիս բարձրաստիճան պաշտոնյաները: Չնայած` ըստ որոշ պնդումների, այդ երեւույթը ոչ թե ճգնաժամի պատճառ է, այլ` հետեւանք ախտանշան: Ինչեւէ, դառնանաք բուն ասելքին. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն վաղուց գտնվում է ճգնաժամի մեջ եւ այդ ճգնաժամի հրովարտակն արձակել են նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ` անցյալ տարվա սեպտեմբերին գրած աշխատանքից ազատման դիմումներով: Դեռ այն ժամանակ քաղաքագետները հստակ արձանագրեցին, որ գործող կառավարությունը լճանում է: Այդ գործընթացի նախակարապետն էր Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը , որը պարզապես չցանկանալով մտնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերցման եւ դատական համակարգի փոփոխման անհեռանկար եւ վտանգավոր, ոչինչ չխոստացող զարգացումների մեջ եւ հրաժարականի դիմում ներկայացրեց:

Իհարկե, իշխանական եւ մերձիշխանական մամուլն սկսեց հակադարձել` քար ու ցեխ նետելով Օսիպյանի ու Վանեցյանի վրա եւ պնդելով, որ նրանք գետնին են գցել իրենց ուսադիրները: Գուցե ոմանք հավատ ընծայեին այդ հայտարարություններին, եթե հրաժարականներն ու հրաժարեցումները պարբերական բնույթ ձեռք չբերեին եւ չշարունակվեին... մինչ օրս:

Թե որքան կարեւոր մարդիկ են հրաժարականներ ներկայացրել եւ որքանն են ազատվել աշխատանքից, հստակ հնարավոր չէ ներկայացնել մեկ հոդվածում, որովհետեւ այդ անունները շատ են, մի քանի տասնյակի հասնող: Խոսենք միայն 2020 թվականի հունվար-հունիս ամիսների մասին: Այդ ընթացքում աշխատանքից ազատվել-հեռացվել կամ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել`

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը , Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանն ու նրա տեղակալ Գայանե Զարգարյանը , Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը , Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը , Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Հակոբյանը , Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը , ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը (ի դեպ, հունվարի 13-ին դրությամբ ՊԵԿ-ում 937 հոգի արդեն ազատվել էր աշխատանքից), Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը , ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը , ոստիկանապետ Արման Սարգսյանը :

Այս ցանկն ամբողջական չէ, իհարկե, այստեղ նշված են միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք հրաժարվել կամ հեռացվել են աշխատանքից, հիշեցնեմ` միայն վերջին վեց ամիսներին տեղի ունեցածները: Իսկ թե որքան, թող ներվի ասել, մանր ու միջին հրաժարականներ են եղել, դժվար է հաշվել: Դա խոսում է այն մասին, որ Փաշինյանն ընդունակ չէ ղեկավարել` զիջումների գնալով, եւ զիջումների գնալով` ղեկավարել: Վերջին ամիսներին լուրեր են պտտվում նաեւ փոխավարչապետ Տիգրան Ավինյանի , ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու եւս մի քանի այլ պաշտոնյաների լարված հարաբերությունների մասին վարչապետի հետ: Տարածվող խոսակցությունների համաձայն` վերջինս լուրջ բախում է ունեցել նրանց հետ, որի պատճառով առաջիկայում սպասվում է նաեւ նրանց հրաժարականը:

Սովետի ժամանակ այս երեւույթը կոչվում էր «կադրերի հոսունություն», եւ համարվում էր տվյալ կազմակերպության կամ ձեռնարկության վատառողջության նշանՙ արժանի կենտկոմի կտրուկ միջամտության...


https://www.archive.azg.am/AM/2020061216

© AZG Daily, 2008