Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ | AZG Daily
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 2019-03-08

ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ

Մարտի 1-2-ին Բելգրադի «Ֆեսթ ֆորվարդ» փառատոնը, Սերբիայի Կինոկենտրոնը եւ Եվրոպացի կանանց լսատեսողական ցանցը համատեղ իրականացրել են «Ֆեսթ ֆորվարդ. Կանայք կինոյում» տարբեր երկրների կին բեմադրիչների ներկայացրած նախագծերի մրցույթ: Մրցույթի նախնական փուլն անցած վեց նախագծերից «Լավագույն նախագիծ» մրցանակը շահել է երեւանցի կինոբեմադրիչ Իննա Սահակյանի խաղարկային-վավերագրական-անիմացիոն «Արշալույսի լուսաբացը»: Հայոց Մեծ եղեռնի կենդանի զոհ, հարյուր տարի առաջ իր փորձառությունն ամերիկյան էկրանին վերարտադրած Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի մասին պատմող այս մեծակտավ կինոնկարը երեւանյան «Բարս մեդիա» կինոստուդիան կյանքի է կոչելու Գերմանիայի հետ համատեղ:

Իննա Սահակյանը տասնհինգ տարուց ավելի է աշխատում է կինոյում որպես բեմադրիչ եւ արտադրիչ, նկարահանելով վավերագրական ֆիլմեր տարբեր միջազգային կազմակերպությունների եւ հեռատեսիլի համար: Արման Երիցյանի հետ համատեղ նրա նկարահանած «Հայաստանի վերջին լարախաղացը» փաստագրական կինոնկարը (2009-2010) մրցանակների է արժանացել տարբեր միջազգային կինոփառատոներում: Իննան նաեւ «Դանքիմենթարի» («Իշագրություն», 2011) եւ «Մեկ, երկու, երեք» (2015) ֆիլմերի արտադրիչն է:

Ա. Բ.


https://www.archive.azg.am/AM/2019030806

© AZG Daily, 2008