ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 6-ին, կյանքի 73-րդ տարում ինֆարկտից վախճանվեց հայ մտավորականության ականավոր ներկայացուցիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գրիգորյանը:
Վլադիմիր Գրիգորյանը Հայաստանում մաթեմատիկական լեզվաբանական դպրոցի հիմնադիրներից է, թարգմանության մասնագիտացված ԷՀՄ-ի հեղինակը: Երկար տարիներ դասախոսել է Երեւանի պետական համալսարանում եւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտում: Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների եւ գրքերի, այդ թվումՙ հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան շարժման մասին:
Վլադիմիր Գրիգորյանը Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության Հայաստան-Ռուսաստան ընկերության նախագահն էր, նաեւ շատ հայտնի էր իր լրագրողական գործունեությամբ: Միշտ աչքի է ընկել իշխանությունների նկատմամբ իր քննադատական վերաբերմունքովՙ միաժամանակ վայելելով նրանց մեծ հարգանքը: