ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «21-րդ դար» միջազգային անկախ ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանի խափանման միջոց կալանքը երկարացվել է մեկ ամսովՙ մինչեւ փետրվարի 9-ը: Ինչպես հայտնեց Ա. Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը, մինչեւ հունվարի 29-ը երկարացվել է նաեւ քրեական գործի նախաքննության ժամկետը: Հիշեցնենք, որ Ա. Վարդանյանին ԱԱ նախարարության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական եւ հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչեր անելու համար: