Հունվարի 10
Հայոց տոմարի Արաց ամսի Մուրց օրը
Ծնվել ենՙ
- Սերովբե Տերվիշյան (1846 թ., Կ.Պոլիս), լեզվաբան, հնդեվրոպաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության վարդապետ: Հիմնել եւ խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը («Լեզու»):
- Նիկողայոս Ադոնց (Տեր-Ավետիքյան, 1871 թ., Սիսիան, գ. Բռնակոթ), պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ («Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում»):
- Աշոտ Մնդոյանց (1910 թ., Բաթում), ճարտարապետ, ԽՍՀՄ պետական, լենինյան մրցանակների դափնեկիր, Կրեմլի Համագումարների պալատի, Մոսկվայի Կալինինի պողոտայի կառուցապատման, Պիցունդայում առողջարանային համալիրի, Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համահեղինակ:
- Ալեքսանդր Բարսեղյան (1929 թ., Բաթում), երաժշտական կոմեդիայի ժանրի ռեժիսոր, Ուկրաինայի ժող. արտիստ:
- Ավետիս Յափուճյան (1931 թ., Կահիրե), պատմաբան, մշակութային գործիչ, «Արեւ» օրաթերթի բազմամյա խմբագիր:
Տարեգրության այս օրըՙ
- 1780 թ. ազգային բարերար Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկուցագիր ներկայացրեց ռուս մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովին:
- 1859 թ. Ստեփան Ոսկանյանը Փարիզում հրատարակեց «Արեւմուտք» հանդեսը:
- 1863 թ. Կ. Պոլսում լույս տեսավ «Ժամանակ» կիսամսյա հանդեսը (խմբ.ՙ Ստ. Փափազյան):
- 105 տարի առաջ Թիֆլիսում լույս տեսավ «Լումա» ամսագիրը (խմբ.ՙ Գյուտ ավագ քահանա Աղայանց):
Պատրաստեց Հեղինե Ղարագուլյանը