ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայի կառավարությունը մեկ միլիոն գուլդեն է հատկացրել Հայաստանի երաշտից առավել տուժած գյուղացիական տնտեսություններին: Ինչպես ասաց գյուղատնտեսության արտադրության զարգացման գլխավոր վարչության պետ Ալֆրեդ Խաչատրյանը, Հոլանդիան, հնարավորության սահմաններում, հատկացնելու է նաեւ կարտոֆիլի բարձր վերարտադրության տնկանյութ: Օգնությունը կստացվի մինչեւ մարտ ամիսը: