«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2001-01-09 | #2, 2001-01-10 | #3, 2001-01-11


ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ», ՄԻՆՉԵՎ...

Ոչ պաշտոնական աղբյուրներից «Ազգին» հայտնի դարձավ, որ այսօրվանից ցնոր տնօրինություն լույս չի տեսնելու պետական պաշտոնաթերթը: Պատճառը ենթադրվում է, որ կարգավիճակային է: Բանն այն է, որ ինչպես բոլոր թերթերը, «Հայաստանի Հանրապետությունն» էլ մինչեւ դեկտեմբերի 31-ը ստիպված էր վերագրանցվել եւ վերահաշվարկման անցնել արդարադատության նախարարությունում: Մեր տվյալներով, թերթը վերագրանցվել էր եւ սպասում էր արդարադատության նախարարության վավերացմանը: Մեզ հայտնի չէ, թե վերջին գերատեսչությունում ինչու է ձգձգվել վերավավերացումը, սակայն կարելի է ենթադրել, որ այն կապ ունի թերթի կարգավիճակի հետՙ պետական պաշտոնաթերթը վերագրանցվել է որպես Ազգային ժողովի պաշտոնաթերթ: Խմբագրակազմի անդամներից ոմանց կարծիքով խոչընդոտը կհաղթահարվի առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում: Հուսանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4