«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2001-01-09 | #2, 2001-01-10 | #3, 2001-01-11


ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգը» վստահություն ներշնչող աղբյուրներից տեղեկացել է, որ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) ֆինանսավորման խնդիրների պատճառով անորոշ ժամանակով դադարեցնում է գործունեությունը: Ինչպես հայտնի է, ՌԱՀՀԿ-ը հիմնադրել եւ ֆինանսական խնդիրները հոգացել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կենտրոնի տնօրեն Հրաչ Հակոբյանը «Ազգին» տեղեկացրեց, որ ՌԱՀՀԿ-ի գործունեության դադարեցումը ֆինանսական խնդիրներով չի պայմանավորված. «Վերակառուցվում է կենտրոնի աշխատանքների սկզբունքը, կառուցվածքը: Հավանաբար այն կտեւի մեկ-երկու ամիս»: ՌԱՀՀԿ-ի օրգան «Հայացք Երեւանից» քաղաքական, հասարակական, մշակութային վերլուծական ամսագիրն այս ամիս լույս չի տեսնի: Հ. Հակոբյանի հավաստմամբՙ ամսագիրը լույս կտեսնի փետրվարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4