«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2001-01-11 | #4, 2001-01-12 | #5, 2001-01-13


«ԳԱԶԱՆԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ» ՊԻԵՍԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հույսի, վերապրումի եւ ընտանեկան ամուր կապերի հիման վրա ստեղծված Ռիչարդ Կալինոսկու «Գազանը Լուսնի վրա» պիեսը, որն օգոստոսի 18-ից ներկայացվել է Լոս Անջելեսի «Ֆաունտին» թատրոնում, ըստ «Արմինյն օբսերվր» թերթի, շարունակել է իր հաղթարշավը մինչեւ դեկտեմբերի 10-ը: Սկզբում նախատեսված է եղել մինչեւ սեպտեմբերի 25-ը, ապա երկարաձգվել է մինչեւ նոյեմբեր, այնուհետեւ մինչեւ դեկտեմբեր:

Ըստ «Բեկսթեյջ Ուեսթ» թերթի, պիեսը համարվել է «Գրաքննադատների նախընտրելին», որը երկինք է բարձրացնում թատերական արվեստը: Օսմանյան Թուրքիայի կոտորածներից մազապուրծ, 1920-ական թվերին Միլուոքի ժամանած երիտասարդ հայ զույգի ոդիսականի մասին պատմող այս ներկայացման ռեժիսորն է Էդվին Համամջյանը:

Հ. Ծ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4