«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2001-01-11 | #4, 2001-01-12 | #5, 2001-01-13


ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

Հունվարի 13

Հայոց տոմարի Արաց ամսի Պարխար օրը տարեգրության այս օրը

- Հայ մամուլի տարեգրությունից. 1858 թ. Մոսկվայում, Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս տեսավ «Հյուսիսափայլ» ամսագիրը (մինչեւ 1864 թ.) :

- 1860 թ. Թիֆլիսում լույս տեսավ «Կռունկ հայոց աշխարհի» պարբերականը (խմբ.ՙ Մ. Աղաբեկյան):

- 135 տարի առաջ սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը:

- 1883 թ. Թիֆլիսում լույս տեսավ արեւելահայ առաջին մանկական պատկերազարդ ամսագիրըՙ «Աղբյուրը» (խմբ.ՙ Տ. Նազարյան):

- 1990 թ. այս օրը սկսվեց Մոսկվա-Բաքու առանցքի կազմակերպած Բաքվի 200 հազարանոց հայության ջարդը եւ բռնագաղթը:

ԾՆՎԵԼ ԵՆՙ

- Առաքել Առաքելյանը (1887 թ., Ասկերան, գ. Խնածախ), ՀՀ գիտության վաստ. գործիչ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆ., գրականագետ:

- Աննա Ասլանը (Ասլանյան), (1897 թ., Ռումինիա, ք. Բրըիլա), վաստակավոր բժիշկ, ծերաբան-ծերաբույժ, Ռումինիայի գիտության վաստ. գործիչ, Ռումինիայի ԳԱ եւ ԲԳԱ ակադեմիկոս, բժշկական գիտ. դոկտոր, պրոֆ., Ռումինիայում ծերաբանների եւ ծերաբույժների դպրոցի հիմնադիր:

- Սահակ Բազյանը (Բազիկյան), (1912 թ., Արեւմտյան Հայաստան, Շատախ, գ. Ճնուկ), գրականագետ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ գիտության վաստ. գործիչ:

- Գրիգոր Գրիգորյանը (1913 թ., Մասիս, գ. Ղուկասավան), բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆ., բանագետ:

- Խաչատուր Իսկանդարյանը (1923 թ., Երեւան), քանդակագործ:

- Մարսել Մարտիրոսյանը (1925 թ., Մարսել), տեխնիկական գիտությունների դոկտոր, մեխանիկ:

- Կառլեն Քարամյանը (1933 թ., Երեւան), տեխ. գիտ. դոկտոր, շինարար:

Հունվարի 14

Հայոց տոմարի Արաց ամսի Վանատուր օրը տարեգրության այս օրը

- 1832 թ. բացվեց Երեւանի գավառական դպրոցը, ուր որպես տեսուչ եւ ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը (1925 թ.-իցՙ Խ. Աբովյանի անվան դպրոց):

- 1912 թ. գործարկվել է Երեւանի քաղաքային ջրմուղը:

- 1921 թ. բացվել է Երեւանի եւ Էջմիածնի գավառական ուսուցիչների առաջին համագումարը:

- 1969 թ. կազմվել է ՀՀ Մասիսի շրջանը:

ԾՆՎԵԼ ԵՆՙ

- Մեսրոպ Թաղիադյանը (1803 թ., Ձորագյուղ-1858 թ., Իրան, Շիրազ), գրող, մանկավարժ, հրապարակախոս, պատմագիր: Հիմնադրել է Կալկաթայի ս. Սանդուխտյան դպրոցը, 1845 թ. հիմնել եւ խմբագրել է «Ազգասեր» շաբաթաթերթը:

- Գեորգի Յակուլովը (մականունըՙ Ժորժ Վելիկոլեպնի, 1884 թ., Թիֆլիս), բեմանկարիչ, արվեստի տեսաբան, հասարակական գործիչ: Գործերը պահվում են Փարիզում, ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Ապրել է 44 տարի, վախճանվել է Երեւանում, թաղված է Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը:

- Էդգար Հովհաննիսյանը (1930 թ., Երեւան), ՀՀ եւ ԽՍՀՄ ժող. արտիստ, արվեստի վաստ. գործիչ, սիրված կոմպոզիտոր («Էրեբունի-Երեւան», «Սարդարապատ», «Արփա-Սեւան», «Անտունի», «Սասունցի Դավիթ»):

Հունվարի 15

Հայոց տոմարի Արաց ամսի Արամազդ օրը տարեգրության այս օրը

- 1855 թ. Փարիզում հրատարակվեց «Մասեաց աղաւնի» ամսագիրը (խմբ.ՙ Գ. Այվազովսկի):

- 1959 թ. համամիութենական մարդահամարի տվյալներով Երեւանի բնակչությունը կազմում էր 509.340 մարդ:

ԾՆՎԵԼ ԵՆՙ

- Շմավոն Առուշանյանը (1903 թ., Լաչինի շրջան, գ. Մինքենդ), եղել է ՀՀ հողժողկոմ, Լենինականի կուսշրջկոմի, Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ, ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահի տեղակալ:

- Հռիփսիմե Սիմոնյանը (1916 թ., Կարս), ՀՀ ժող. նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ::

- Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795 թ.), ռուս գրող («Խելքից պատուհաս»), դիվանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ: Պասկեւիչի բանակի կազմում մասնակցել է Երեւանի, Նախիջեւանի ազատագրմանը, կազմակերպել 50 հազար պարսկահայերի ներգաղթը Արեւելյան Հայաստան:

Պատրաստեց Հեղինե Ղարագուլյանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4