«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ՓՈՂՈՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂԱՆԴԻԼՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Գյումրեցի երկաթուղայիններն ու գործին տեղյակ մարդիկ չեն մոռացել Հայաստանի երկաթուղու երբեմնի հեղինակավոր ղեկավար, իրենց համաքաղաքացի Համբարձում Ղանդիլյանին, նրա ղեկավարած տարիներին ոլորտի բուռն զարգացումը: Հմուտ մասնագետի ու կազմակերպչի նրա տաղանդն առանձնակի ուժով դրսեւորվեց 88-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ հայկական երկաթուղին հարկադրված էր գործել արտակարգ ծանրաբեռնվածությամբՙ ապահովելով աղետի գոտու բեռների անընդհատ հոսքով ստացումն ու բեռնաթափումը: Գյումրու Երկաթգծի ավանի շուրջ 1700 բնակիչներ անցյալ տարի դիմել էին քաղաքապետինՙ խնդրելով քաղաքի կայարանամերձ Սեւյան փողոցը վերանվանել Համբարձում Ղանդիլյանի անունով: Հաշվի առնելով Ղանդիլյանի ավանդը մասնավորապես Գյումրու երկաթուղային հանգույցի զարգացման գործում, քաղաքի ավագանին տարեվերջյան նիստերից մեկում իր որոշմամբ կատարել է նշված վերանվանումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4