«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


«ԷԼԻՆԵՏԸ» ԼՈՒԾԱՐՎԵԼ Է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էլինետ» ձեռնարկությունը, որը սպասարկում էր միջգերատեսչական հեռախոսակապը, տնօրինության հավաստմամբ, լուծարվել է: Այս փաստը հաստատեցին տրանսպորտի եւ կապի նախարարությունում, սակայն այլ մանրամասներ չհաջողվեց պարզել ոչ ձեռնարկությունում, ոչ էլ նախարարությունում: Այսուհետեւ մատուցվելո՞ւ է կապի այդ տեսակի ծառայություն, նախատեսվո՞ւմ է արդյոք այն փոխարինել մեկ ուրիշով. այս հարցերի կապակցությամբ տրանսպորտի եւ կապի նախարարությունում ասացին, որ հիշյալ ձեռնարկությունը մասնավոր է, եւ նախարարությունը որեւէ կապ չունի նրա հետ: Իսկ եթե որեւէ ընկերություն ներկայացնի նորմալ ծրագիրՙ նախարարությունը պատրաստ է նրան տալ լիցենզիա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4