«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ԵՐԵՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՍՆԱՐՔ: Մոսկվայում ընթացող բանակցությունների դրական արդյունքների դեպքում, OPT եւ PTP ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում կշարունակվի: Այդ մասին հայտարարեց «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նա հերքեց պտտվող այն լուրերը, թե արդեն հունվարի 20-ից հեռարձակումն հանրապետությունում կդադարեցվի: «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, չի կարելի նշել վերահեռարձակման հնարավոր դադարեցման կոնկրետ ժամկետներ», ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքերով, ռուսական ընկերությունները հրաժարվում են պայմանագիր կնքել Հայաստանի հեռուստատեսային ցանցի (ՀՀՑ) հետՙ պատճառաբանելով, որ վերահեռարձակման համար պետք է վճարի Հայաստանը: PTP-ը հանրապետության հետ պայմանագիր ունի դեռ 1998 թ-ից եւ այդ ընթացքում ՀՀՑ հեռուստաընկերության պարտքը կազմել է 112 մլն դրամ: Ինչ վերաբերում է OPT-ին, ապա նա պայմանագրի գործողությունը դադարեցրել է դեռ 1997 թ-ին: Ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման համապատասխան ֆինանսավորումն իրականացվել է Հայաստանի պետբյուջեի հաշվինՙ որն անհրաժեշտ միջոցներՙ մոտ 150 մլն դրամ, է հատկացրել Հայաստանի ազգային հեռուստատեսության կարիքների համար: Արդյունքում օրենքով սահմանված 12 ժամյա հեռարձակման փոխարեն Հայաստանի ազգային հեռուստատեսությունը փաստորեն հեռարձակել է 7 ժամ: Որպես հետեւանք, ՀԱՀ-ն նույնպես հեռուստահեռարձակման համակարգի աջակցմանը եւ զարգացմանն առնչվող ֆինանսական դժվարություններ է կրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4