«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

ԱՆԿԱՐԱ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկման առնչությամբ Թուրքիայի նախագահ Սեզերը, վարչապետ էջեւիթը եւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ինանը նամակներով դիմել են Ֆրանսիայի իրենց պաշտոնակիցներին նման զարգացումը կանխելու կոչով: Ֆրանսիայի նախագահ Շիրակին եւ վարչապետ Ժոսպենին ուղղված ուղերձներում մասնավորապես նշվում է. «Երկու բարեկամ պետությունների տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները կտուժեն օրինագծի ընդունման պարագայում: Այդ մեղադրանքներն անհիմն են: Ձեր սխալ կեցվածքը բացասաբար կազդի Կովկասում տիրող իրավիճակի վրա»: Թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր գործընկեր Լոնքլին հղած ուղերձում մասնավորապես նշում է, որ ընդունելիք օրինագիծը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը եւ ՆԱՏՕ-ի սկզբունքներին: Ինանը թուրքական մամուլին ասել է նաեւ, թե ֆրանսիացի իր գործընկերն ունի հայամետ դիրքորոշում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4