«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻՑ ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ՆԵՐԿՐԵԼՈՒ ՓՈՐՁԸ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջերս Հայաստանի անասնաբուժական ծառայությունը կասեցրել է Եվրոպայից տավարի տոտիկների ներկրման փորձը, ինչն արգելված է «կովերի կատաղություն» կոչվող հիվանդության տարածման վտանգի պատճառով:

Ինչպես հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը, փորձ էր արվել ներկրել Գերմանիայից բերված խոզի եւ տավարի տոտիկների մի խմբաքանակ: Անասնաբուժական ծառայության պահանջով երեք տոննա բացարձակապես անվտանգ խոզի տոտիկները բեռնաթափվել են Երեւանում, իսկ տավարի տոտիկները (17 տոննա)ՙ ետ են ուղարկվել Հայաստանի սահմաններից դուրս:

Եվրոպայից տավարի մսի ներկրումը Հայաստան ժամանակավորապես արգելվել է 2000 թ. դեկտեմբերի 4-ից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4