«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2001-01-19 | #10, 2001-01-20 | #11, 2001-01-23


ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ 1,49 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ

Այդ թվումՙ Հայաստանին

2000 թ. հոկտեմբերի տվյալներով, ինչպես հաղորդում է «Փրայմ նյուզ» գործակալությունը, Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 1,49 մլրդ ամերիկյան դոլար: Ամենախոշոր պարտատերը Թուրքմենստանն էՙ 342,8 մլն, ապա գալիս են Համաշխարհային բանկը (339,1 մլն), Միջազգային արժութային հիմնադրամը (283 մլն), Ռուսաստանը (179,2 մլն), Եվրամիությունը (88,5 մլն), Ավստրիան (69,5 մլն), Թուրքիան (54,3 մլն), Գերմանիան (40,2 մլն), ԱՄՆ_ը (39,6 մլն), Եվրոբանկը (39,6 մլն): Վրաստանը էլեկտրաէներգիայի դիմաց շուրջ 4 մլն դոլար պարտք ունի Հայաստանին: Հետաքրքիր է, խավար Վրաստանը Հայաստանից գնած էժան էլեկտրաէներգիան ավելի թանկ գնով վաճառում է Թուրքիային: Մեզ համար ավելի հետաքրքիր կլիներ, եթե Վրաստանը վճարեր Հայաստանի պարտքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4