Վերաքննիչ դատարանի քրեական գործերի պալատը օրերս կայացրած դատավճռով անփոփոխ թողեց բանդայի պարագլուխ համարվող Արմեն Տեր-Սահակյանի դատավճիռը: Նրա դատապաշտպան Անժելա Կարապետյանը դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարանումՙ համաձայն չլինելով իր պաշտպանյալին բանդայի պարագլուխ ներկայացնելուն, որի համար նրան դատապարտեցին ծանրագույն պատժի. «Մահապատիժն անհամատեղելի է Ա. Տեր-Սահակյանի կատարած հանցանքին», համոզված պնդում է փաստաբանը: