ԴԱՄԱՍԿՈՍ, 23 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 24-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մպաշտոնական այցով կմեկնի Իրան: Այցի ընթացքում Ասադը մտադիր է այաթոլլահ Ալի Խամենեիի եւ նախագահ Մոհամմադ Խաթամիի հետ քննարկել տարածաշրջանային զարգացման ուղիները, մասնավորապես, երկու երկրների միջեւ առեւտրի զարգացման հետ կապված հարցերը: 1979 թվականից, Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո, երբ Սիրիան պաշտպան կանգնեց շահին տապալած հեղափոխականներին, այդ երկու երկրներին շաղկապում են բարեկամական սերտ հարաբերություններ: