«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2001-01-20 | #11, 2001-01-23 | #12, 2001-01-24


ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԼՐՏԵՍ-ԱՐԲԱՆՅԱԿ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ԱՆԿԱՐԱ, 23 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան չեղյալ է հայտարարել իր համար առաջին լրտես-արբանյակ արտադրելու Ֆրանսիայի հետ կնքված պայմանագիրը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման, այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սաբահաթդին Չաքմաքօղլուն: 149 մլն դոլար արժողությամբ արբանյակի պատվերը տրված էր «Ալկատել» ֆրանսիական ընկերությանը:

Չաքմաքօղլուն նաեւ հաղորդել է, որ «Ժիատ» ֆրանսիական ֆիրման կարող է հանվել նոր սերնդի հազար տանկ արտադրելուՙ Անկարայի կողմից անցկացվող միջազգային հայտամրցույթից: Այդ նախագիծը գնահատվում է 5-6 մլրդ դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4