ԼՈՆԴՈՆ, 25 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 25-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում 8-րոպեանոց ելույթ է ունեցել բարոնուհի Քերոլայն Քոկսը, եւ նրա ելույթն ամբողջովին նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, բրիտանական խորհրդարանի հայկական հարցերով զբաղվող պատգամավորական խմբի բոլոր անդամները հրավեր են ստացել մասնակցելու հունվարի 27-ին նախատեսված հրեաների ողջակիզման (հոլոքոստ) հիշատակին նվիրված արարողությանը: