«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2001-01-24 | #13, 2001-01-25 | #14, 2001-01-26


ՋԵՄԸ 15 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԱՆԿԱՐԱ, 25 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը հայտարարել է, թե Թուրքիան առժամանակ դադարեցնում է Ֆրանսիայի դեմ ուղղված պատժիչ քայլերըՙ ակնկալելով, որ Ֆրանսիայի կառավարությունը կամ նախագահը կդիմեն երկրի սահմանադրական դատարանին խորհրդարանի որոշումը անօրինական ճանաչելու հայցով: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Ֆրանսիայի օրենսդրությամբ դա կարող է արվել օրենքի ընդունման պահից հետո 15 օրվա ընթացքում: Ըստ «Թըրքիշ դեյլի նյուզի», Ջեմն անցած օրերին 3 անգամ հեռախոսով խոսել է ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ եւ պարզաբանել Թուրքիայի ակնկալիքները: «Թուրքիան դեռ հավատում է, որ ֆրանսիացիներն ավելի ողջամիտ կլինեն», իր հերթին ասել է Թուրքիայի առողջապահության նախարարըՙ սպառնալով արգելել ֆրանսիական դեղորայքի մուտքը թուրքական շուկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4