Հայաստանում Հնդկաստանի դեսպան Բալ Անանդն ու դիվանագիտական անձնակազմը հինգշաբթի, 2001 թ. հունվարի 25-ի միջօրեին կազմակերպել էին ընդունելությունՙ նվիրված Հնդկաստանի Հանրապետության օրվան: Կառավարության ընդունելությունների տան դահլիճում ներկա էին ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, նախարար Դավիթ Զադոյանը, դեսպաններ, դիվանագետներ, մշակույթի, արվեստի ու գիտության գործիչներ:
Բ. Անանդի եւ նախարար Դ. Զադոյանի ներկաներին ուղղած բարի գալուստի ու շնորհավորական խոսքերից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում հյուրերը շնորհավորեցին պրն դեսպանին:
Հ. ՄՈՍԿՈՖՅԱՆ