<20011502.jpg>
Երեկ Թեքեյան կենտրոնում Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության փոխատենապետ Ռուբեն Խուրշուդյանը, վարչության անդամներ Համլետ Կարապետյանը եւ Գառնիկ Հովակիմյանը ՀՌԱԿ 27 նոր անդամներին հանձնեցին կուսակցության անդամատոմսեր:
Ռուբեն Խուրշուդյանը, խոսելով Ռամկավար ազատական կուսակցության պատմության մասին, արարողության մասնակիցներին մաղթեց հավատարիմ մնալ ավանդական կուսակցության գաղափարախոսությանը, քաղաքական կեցվածքին:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ