ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ՍՆԱՐՔ: Հունվարի 27-ից Հայաստանը կվերսկսի Ռուսաստանի հանրային հեռուստատեսության (OPT) ծրագրերի վերահեռարձակումը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա ասելով, դա տեղի կունենա դեցիմետրային հաճախականությամբ: Վերահեռարձակման բացառիկ իրավունք է ստացել Հայաստանի «Ուրարտու» մասնավոր ընկերությունը: Հիշեցնենք, որ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ը դադարեցրել էր Ռուսաստանի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը մետրային հաճախականությամբՙ պայմանագրի բացակայության եւ չվճարումների պատճառով: