«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2001-01-25 | #14, 2001-01-26 | #15, 2001-01-27


ՕՋԱԼԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

ՍՏԱՄԲՈՒԼ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանը թուրքական բանտից իր դատապաշտպանների միջոցով հրապարակել է մի հայտարարություն, որով նախազգուշացնում է Թուրքիայի իշխանություններին, որ Իրաքում գործող քրդական տարբեր խմբավորումների հետ դաշինք կազմելու փորձերը կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Օջալանը նկատի ունի Իրաքում գործող քրդական 2 կազմակերպություններիՙ Քրդստանի ժողովրդավարական կուսակցության եւ Քրդստանի «Հայրենասիրական միության» համատեղ հայտարարությունը, որով նրանք խոստանում են իրենց վերահսկողությունը հաստատել Հյուսիսային Իրաքի քրդաբնակ այն հատվածների վրա, որոնք ներկայումս PKK-ի վերահսկողության տակ են: Օջալանը նշել է, որ եթե Թուրքիայի կառավարությունը միավորի քրդական հիշյալ երկու կուսակցություններին ընդդեմ PKK-ի, ապա Թուրքիան կկանգնի նոր պատերազմի առջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4