Վերջերս կրճատվել է գեներալ Մանվելի թիկնապահների կազմը (12-ից դարձել է 10 հոգի): Ըստ որոշ աղբյուրներիՙ հնարավոր է, որ զորավարը մոտ ապագայում ղեկավարի բնապահպանության նախարարությունը: Այդ դեպքում կրճատված պահակազորին կարող են մաս կազմել հանրապետության արջերը, գայլերը եւ վերջին անգամ «Հայֆիլմում» նկարահանված հովազը, եթե, իհարկե, վերջինս արդեն չի արտագաղթել: