Հունվարի 27
Հայոց տոմարի Արաց ամսի Վահագն օրը
Տարեգրության այս օրըՙ
- 1973 թ. Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում արդյունաբերող, գյուտարար եւ հաս. գործիչ Գուրգեն Յանիկյանը, միջազգային հանրության ուշադրությունը հայ դատի վրա բեւեռելու ակնկալիքով, սպանեց երկու թուրք դիվանագետի:
Ծնվել ենՙ
- Արարատ Ղարիբյանը (1899 թ., Արարատ, գ. Այգեզարդ), ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆ., լեզվաբան:
- Տիգրան Մանսուրյանը (1939 թ., Բեյրութ), ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր («Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Սգավոր ձյունը» ֆիլմերի երաժշտության հեղինակը):
Հունվարի 28
Հայոց տոմարի Արաց ամսի Սիմ օրը
Տարեգրության այս օրըՙ
- 1897 թ. թուրք-քրդական հրոսակախմբերը հարձակվեցին Խլաթ գավառի Սոխորդ գյուղի վրա: Աղբյուր Սերոբը կազմակերպեց դիմադրություն:
- 1920 թ. օսմանյան խորհրդարանը ընդունեց «Ազգային ուխտը» («Անկախության պայքարի ծրագիր»), որը բացառում էր միացյալ, անկախ Հայաստանի ստեղծումը հայերի պատմական հայրենիքում:
Ծնվել ենՙ
- Կարապետ Հախնազարյանը (1894 թ., Վերին Արտաշատ), հրետանու գեներալ-մայոր:
- Սոս Մանուկյանը (1911 թ., Գեղարքունիք, գ. Չիբուխլու (այժմՙ Ծովագյուղ), ՀՀ վաստ. ճարտարապետ:
- Հարություն Բեջանյանը (1915 թ., Թիֆլիս), քանդակագործ (Երեւանում կանգնեցված Գրիբոյեդովի արձանը):
- Հրաչյա Պողոսյանը (1935 թ., Երեւան), ՀՀ վաստ. ճարտարապետ («Այրարատ» կինոթատրոնի, երիտ. պալատի, ՄՀՀ նախագծի հեղինակը):
Հունվարի 29
Հայոց տոմարի Արաց ամսի Վարագ օրը
Տարեգրության այս օրըՙ
- 1923 թ. Երեւանում բացվեց առաջին բանֆակը:
- 1928 թ. բացվեց ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը:
Ծնվել ենՙ
- Արուս Ազնավուրյանը (1904 թ., Թիֆլիս), ՀՀ ժող. արտիստուհի:
- Արտավազդ Սագոյանը (1904 թ., Ախալցխա), ռազմածովային գիտ. դոցենտ, դերծովակալ:
Վախճանվել ենՙ
- Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյանՙ Արամ փաշա, 1919 թ., 40 տարեկանում, տիֆից), ազգային-ազատագրական շարժման գործիչ: 1915 թ. Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից:
- Ռոմեն Ռոլանը (1866 թ.), ֆրանսիացի գրող, երաժշտագետ, հաս. գործիչ:
Հեղինե Ղարագուլյան