«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2001-01-27 | #16, 2001-01-30 | #17, 2001-01-31


ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏՎԵԼ

Փարիզից Բաքու ժամանելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է պահպանվեն հետեւյալ նախապայմանները. ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ իրավահավասարության, ԼՂՀ-ի անկլավային վիճակի բացառում եւ անվտանգության միջազգային երաշխիքներ»: Հ. Ալիեւը միայն նշել է, որ «դրանք դետալներ են, մինչդեռ բանակցություններում շոշափվել է հարցերի ավելի լայն շրջանակ»:

Ադրբեջանում հայտնի լրագրող-վերլուծաբան Նուրանին «Էխո» պարբերականում կարծիք է հայտնել, թե Հայաստանի առաջ քաշած երեք նախապայմաններին համաձայնելու դեպքում Բաքուն ձեռքից բաց կթողնի Ղարաբաղը. «Երբ ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ պահպանվի ցամաքային կապը, ապա առաջին իսկ անհրաժեշտության դեպքում հայկական բանակը կհայտնվի ԼՂ-ում»:

Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը չափազանց բացասական անդրադարձան Քոչարյան-Ալիեւ 14-րդ հանդիպմանը: Նրանց կարծիքով, նախագահ Ալիեւը Փարիզ այցելությամբ ոչ միայն դավաճանեց Թուրքիային, այլեւ պատրաստվում է ԼՂ հարցում լուրջ զիջումների:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4